-
14.03.2016|
11:04
Միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, թե Եվրամիությանն ինչ արժեցավ համերաշխությունը: REN TV հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
14.03.2016|
11:01
ԼՂՀ Աժ խմբակցությունները Սահմանադրական փոփոխություններով զբաղվող մասնագիտական հանձնաժողով ստեղծելու առաջարկով դիմելու են ԼՂ նախագահ Բակո Սահակյանին՝ ասել է ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:
-
14.03.2016|
11:00
Անկարայի կենտրոնում պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել է։
-
14.03.2016|
10:59
Երկուշաբթի Ժնևում նախատեսված Սիրիայի հարցով բանակցություններին ընդառաջ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Փարիզում բանակցություններ են անցկացնում:
-
14.03.2016|
10:58
Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը մարտի 15-ին և 16-ին հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
-
14.03.2016|
10:57
Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ ԻՊ-ի զինյալները քիմիական հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքի մերձակայքում՝ վերջին օրերին արդեն երկրորդ հարձակումը:
-
14.03.2016|
10:56
«ԵՄ-ն ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ է, Մոսկվան ուզում է, որ Բրյուսելը ինքնուրույն որոշումներ կայացնի», - հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
-
14.03.2016|
10:55
Գերմանացի օդաչուն, որն անցյալ տարվա մարտի 24-ին դարձել էր 150 մարդու մահվան պատճառը, դեպքից երկու շաբաթ առաջ պետք է հոգեբուժարանում ստանար անհրաժեշտ բուժում՝ այս պնդումը ներառված է ֆրանսիացի հետաքննիչների հրապարակած զեկույցում:
-
14.03.2016|
10:55
Ժնևում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հաստատել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մոսկովյան գրասենյակը փակվելու է:
-
14.03.2016|
10:54
79 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը: